Օբաման չի բացառել, որ Կալիֆորնիայի կրակոցները կարող են ահաբեկչության հետ կապ ունենալ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել, որ Կալիֆորնիայում տեղի ունեցած հրաձգությունը կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը: «Հավանականություն կա, որ այդ պատահարը կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ: Մենք դեռ չգիտենք»,- ասել է Օբաման՝ Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ այդ գործի հետաքննությամբ զբաղվելու է Դաշնային հետախուզությունների բյուրոն՝ տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: «Մենք մինչ այս պահը չգիտենք այս սարսափելի պատահարի պատճառները»,- ասել է Օբաման:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



