«Ոչ»-ի քարոզչության վերջին ակորդը. Երևանում ավարտվեց հերթական հանրահավաքը
ПОЛИТИКАԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազատության հրապարակում կայացավ ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի հրավիրած վերջին հանրահավաքը՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների:
Ինչպես հայտնում է Past.am-ը, հանրահավաքին ելույթ ունեցան Ժիրայր Սեֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Արշակ Մուսախանյանը:
Սեֆիլյանն ընդդիմադիրներին կոչ արեց միասնական շտաբը տեղափոխել Ազատության հրապարակ: Նա նաև շեշտեց, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում իրավիճակ է փոխվելու:
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց. «Այս պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, այլ մենք հավաքվել ենք վերջապես Սահմանադրությունն ու ինքնիշխանությունը վերադարձնելու ձեզ: Միայն այդ դեպքում մենք չենք ունենա քաղբանտարկայալներ, մենք կունենանք պատասխան հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի դեպքերի համար, կունենանք ժողովրդի առաջ հաշվետու իշխանություն: Հիմա՛ կամ երբե՛ք»:
Հովհաննիսյանի խոսքով՝ այստեղ չկան կուսակցական դրոշներ:
«Չե՛ք անցկացնի» անցկացնի նախաձեռնության երիտասարդ ներկայացուցիչ Արշակ Մուսախանն իր ելույթում նշեց.««Այո»-ի քարոզը այնքան կեղծ էր, որ նույնիսկ վիրավորանք էր առաջացնում։ Դրա վրա ծախսած միլիոնավոր դրամներն աշխատում էին ընդդեմ «Այո»-ի։
Ավելի անկեղծ էր Չիլիի բռնապետ Պինոչետը, որը Սահմանադրության փորձ կատարելուց ներկայանում էր որպես Չիլիի հավերժ նախագահի թեկնածու։ Դա չի հաջողվել Պինոչետին, չի հաջողվելու Սերժ Սարգսյանին»:
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի խոսքով՝վարչախումբն իր կատարած հանցագործությունները փորձում է բարդել Սահմանադրության վրա: Ըստ նրա՝ դա էժանագին դեմագոգիա է:
«Մեր երկրում որեւէ բան չի փոխվի, քանի դեռ ընտրությունները կեղծվում են: Մարտի 1 չի լինի, եթե նորմալ ընտրություններ անցկացվեն»,- ավելացրեց Դեմիրճյանը:
«Մենք հաղթեցինք հանրահավաքներով, մենք հաղթեցինք բոլոր բանավեճերում, մենք հաղթեցինք ժողովրդի հետ շփումներով, որովհետև մեզ հետ մարդիկ մտում են շփման մեջ, իսկ նրանց միայն հայհոյում են»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ կոչ անելով մարդկանց համախմբվել և դուրս գալ տներից: Հանրահավաքն ավարտվեց երթով:
Լևոն Փանոսյան
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
3
Оппозиционеры «решили» победить в Вагаршапате: «Паст»
4
Почему наблюдательная миссия борется с другой наблюдательной миссией? «Паст»
5
Какую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»



