Անհայտ անձինք քանդել և թալանել են դամբարանը
ОБЩЕСТВО«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահապանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահապանի հերթական այցի ժամանակ հայտնաբերվել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Դամբարանադաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի մեկ դամբարան անհայտ անձինք, գանձագողության նպատակով, մոտ 1․6 մ լայնությամբ, 1․7 մ երկարությամբ, 1․5 մ խորությամբ քանդել և թալանել են։
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանության վարչության Ճամբարակի բաժին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն իրավախախտներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



