Արցախում 20-ամյա զինծառայող է զոհվել
ОБЩЕСТВОՄայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Пять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА



