Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները դրական են գնահատում հայ-ֆիննական հարաբերությունների դինամիկան
ПОЛИТИКАԴեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Թիմո Սոինին հանդիպման ժամանակ գոհունակություն են հայտնել հայ-ֆիննական հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի համալրումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։
Էդվա րդ Նալբանդյանը և Թիմո Սոինին մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ։
Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։
Թիմո Սոինին Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Ֆինլանդիա։



