Ереван, 27.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Իրենց իսկ լա­րած թա­կար­դի մեջ են ըն­կել. ստիպ­ված են հա­սա­րա­կու­թյա­նը մանր-մունր փաս­տեր հրամց­նել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կենցաղային պատկերացումներ, առարկայական արդյունքների բացակայություն, մյուս կողմից էլ՝ իրականություն, որը հակառակ պատկերի մասին է վկայում: Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը վերոնշյալ բաղադրիչներով է դիտարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «նոր Հայաստանի» փաստերի 4-րդ մասը, ուր կրկին տեղ էին գտել կետեր, որոնք, մեղմ ասած, դժվար է որպես փաստ ընկալել

«Երկու տարվա ընթացքում առարկայական ու զգալի փոփոխություններ չեն կատարվել, տնտեսական զգալի աճ չի եղել, մարդկանց կենսամակարդակը չի փոխվել: Ընդհանուր առմամբ, քանի որ այս ընթացքում իշխանությունները զգալի հաջողություններ չեն գրանցել, ստիպված են ֆիքսվել աննշան բաների վրա ու հասարակությանը մանր-մունր փաստեր հրամցնել: 

Մեծ հաշվով, իրենք իրենց իսկ լարած թակարդի մեջ են ընկել. քանի որ սպասումների շատ բարձր մակարդակ են նախանշել, ամեն անգամ ինչ-որ 100 փաստ ներկայացնելով՝ փորձում են հանրությանն ապացուցել, թե աշխատում են, և արդյունքները երկար սպասել չեն տալիս: Այդուհանդերձ, իրականությունը ուղիղ հակառակն է վկայում: 

Հետևաբար, որքան էլ նմանատիպ փաստեր ներկայացնեն, միևնույն է, քանի դեռ մարդկանց կյանքում զգալի փոփոխություն չկա, այդ փաստերն իրենց ազդեցությունը չեն ունենա»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

 

Խոսելով այդ փաստերի ազդեցության մասին՝ նա դիտարկեց սոցիալական ցանցերը, որոնք սոցիոլոգիական հարցումների բացակայության պարագայում վերլուծության հիմնական աղբյուրն են. 

«Նշված հարթակում, մասնավորապես Facebook-ում, ակնհայտ է, որ յուրայինների, իշխանության գիծը տանող շրջանակների համար ամեն անգամ էլ ավելի դժվար է դառնում հիմնավորել այդ 100 փաստերի իրապես կարևոր լինելը: 

Ցավոք, մեր երկրում իշխանության բարձրագույն կրողը շատ ու շատ հարցերի վերաբերյալ կենցաղային պատկերացումներ ունի: Սա առհասարակ բնորոշ է հեղափոխություններին. «հեղափոխական հիվանդություն» է, երբ թվում է, թե բարդ հարցերին կարելի է պարզ պատասխաններ տալ: 

Հենց այս տրամաբանությամբ էլ ներկայացվում են նաև վերոնշյալ փաստերը՝ կարծելով, թե դրանք կվկայեն այն մասին, որ շատ լուրջ արդյունքների են հասել: Իրականում դա հակառակ ազդեցությունն է ունենում ոչ միայն հանրության շրջանում, այլև պետական կառավարման համակարգում: 

Պետական կառավարման համակարգում ավելի է խորանում այն համոզմունքը, որ երկրում կա շատ լուրջ համակարգային խնդիր, որի անուն, ազգանունը Նիկոլ Փաշինյան է: 

Որքան այս անորոշ շրջանը երկար տևի, նման փաստերն ավելանալու են, բայց պետական կառավարման համակարգի արդյունավետությունը նվազելու է: 

Իշխանությունները հենց իրենք են իրենց մտցրել փակ շրջանի մեջ, որի տրամաբանությամբ անպայման 100 փաստ պետք է ներկայացվի, բայց իրականում գործ չարվի: Բայց այս փակ շրջանը հենց իրենց է հարվածում՝ անգամ իրենց ներքին լեգիտիմությանը»:

 

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, վերջերս իրար հաջորդող հրաժարականներին, նաև հնարավոր հրաժարականների մասին տեղեկություններին՝ քաղաքագետը նկատեց, որ խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարելի է կարծել առաջին հայացքից:

«Երբ պետական կառավարման համակարգում տեսնում են, որ կառավարման այս ամբողջ շրջանում արդյունքներ չկան, իշխանության բարձրագույն կրողի նկատմամբ, ինչպես արդեն նշեցի, ներքին լեգիտիմությունը պակասում է: Սա կարող է ստեղծել նաև մի վիճակ, երբ մարդիկ չեն ցանկանա աշխատել տապալված թիմի և ղեկավարի գլխավորությամբ: 

Ունենք ղեկավար, որն առաջնորդվում է «պետությունը ես եմ» սկզբունքով, ցանկանում է կառավարման ամբողջ համակարգը լցնել յուրայիններով: 

Եթե կարողանան իշխանությունը երկար պահել, այս հանգամանքը կբերի նրան, որ ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական ընդդիմությունը երկրի քաղաքական ու տնտեսական համակարգում իր տեղը չի ունենա:

 

Սա կհանգեցնի նաև մի վիճակի, ըստ որի, պետական կառավարման համակարգում առաջին չափանիշը լոյալության սկզբունքը կլինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ այս համատեքստում նա կարևորեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտությունը. «Ազգային համաձայնության կառավարության՝ մեկ այլ ղեկավարի գլխավորությամբ, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն խուսափել պրոֆեսիոնալների արտահոսքից, այլ կարողանանք վերահսկել կորոնավիրուսի տնտեսական և բժշկական հետևանքների չեզոքացման գործընթացը:

 Շատ կարևոր է, որ իշխանության ղեկին ուրիշ մեկը լինի, կարող է անգամ ներկայիս իշխանական համակարգից ինչ-որ մեկը լինել: Այն տրամաբանությունը, որն այսօր առկա է պետական կառավարման համակարգում, ի վերջո, այդ գործընթացին է հանգեցնելու»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, իշխանության՝ ճգնաժամային կառավարումը ի սկզբանե սխալ ուղղությամբ է գնացել: Նա շեշտեց, որ չի ստացվել կանխատեսում իրականացնել միջնաժամկետ ու երկարաժամկետ կառավարում իրականացնելու տեսանկյունից: Նա շեշտեց նաև տնտեսական ուղղության մասին, որն իշխանությունը ևս տապալել է:

«Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն ընդունեց, որ հնարավոր է՝ Հայաստանում վարակի տարածումը զարգանա իտալական ձևով: 

Շատ խորհրդանշական էր սա: Իշխանությունները գիտակցում են, որ սխալ քայլերի են գնացել, բայց քանի որ արդեն զարգացման թելերը բաց են թողել ու չեն կարող վերահսկել, փաստորեն, պատասխանատվությունը իրենց վրայից մարդկանց վրա են գցում: Կարծում եմ՝ Հայաստանը կարող է լինել աշխարհի այն եզակի երկիրը, որտեղ արտակարգ դրության պայմանները մեղմացնելու ֆոնին վարակի տարածումն այնքան է մեծանալու, որի հետևանքով ստիպված կլինեն ավելի խիստ պայմաններ մտցնել, քան կային նախկինում»:

Խոսելով արտակարգ դրության քաղաքական բաղադրիչի մասին՝ Բենիամին Մաթևոսյանը, հաշվի առնելով հանրաքվեի հարցը, նկատեց, որ այս պայմաններում մարդկանց ընտրատեղամասեր տանելը ոչ թե կոլեկտիվ հանցագործություն, այլ կոլեկտիվ ինքնասպանության դրսևորման փորձ կարելի էր համարել:

Մյուս կողմից, չբացառեց հետևյալ սցենարը. «Ես չեմ զարմանա, որ որոշակի ժամանակ անց ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի, որոշի առհասարակ չեղարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու հարցը փորձի լուծել խորհրդարանական մեծամասնության ձայների շնորհիվ: 

Չմոռանանք այն հայտարարությունը, որ այդ հարցը կարգավորելու համար բանակցություններ են ընթանում Վենետիկի հանձնաժողովի հետ: 

Այսինքն, քանի դեռ Վենետիկի հանձնաժողովն այդ հարցը չի կարգավորել, քանի դեռ առկա տնտեսական կոլապսի և իշխանության անկարողության ֆոնին կա նաև «այո»-ի համար անհրաժեշտ քանակի ձայներ ապահովելու վտանգ, հանրաքվեի հարցը մաքսիմալ երկարաձգելու են»:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին ուղղված դիմումին՝ քաղաքագետը նկատեց. 

«Սովորաբար նման պայմաններում տեղի է ունենում ինչ-որ կուլիսային գործարք: Վենետիկի հանձնաժողովը կարող է դրական արձագանք տալ, օրինակ՝ ՍԴ հարցը ԱԺ շրջանակներում կարգավորելու իշխանությունների նախաձեռնությանը, որի փոխարեն իշխանությունը խոսք կտա այս կամ այն կոնվենցիան վավերացնել կամ գործածել մեր երկրում: Հնարավոր է՝ ինչ-որ կուլիսային բանակցություններ են գնում, որի արդյունքից է կախված նաև այն, թե Վենետիկի հանձնաժողովը ինչ եզրակացություն կտա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank