Սևան-Դիլիջան և Սևան-Մարտունի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ОБЩЕСТВОՀՀ տարածքում դեկտեմբերի 3-ի ժամը 17.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Հանքավան, Պարույր Սևակ-Զանգակատուն, Վեդի-Լուսաշող, Զանգեր-Սիսիան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրան սպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Սևան-Դիլիջան և Սևան-Մարտունի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության գրեթե բոլոր մազերում ձյուն է տեղում: Պարույր Սևակ-Զանգակատուն ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում բուք է: ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:



