Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
ПОЛИТИКАԲելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխ անակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:
Կողմերն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մտքեր են փոխանակվել բանակցային գործընթացի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը և Լամբերտո Զանիերը համակարծիք են եղել, որ հիմնախնդիրը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում:
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանյերը անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։



