Ռուսաստանում հայտնել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի թողարկման ժամկետը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանում կորոնավիրուսի պատվաստանյութը կարող է թողարկվել այս ամռան վերջին, հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Россия 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրված Նաիլի Ասկեր-զաի «Վտանգավոր վիրուս 5» ֆիլմում:
Գինցբուրգը պատմել է, որ դեռ շուրջ մեկ ամիս կտևեն թունավորության և ռեակտոգենության նախակլինիկական փորձարկումները, ինչից հետո առողջապահության նախարարությունը թույլ կտա պատվաստանյութը փորձարկել մարդկանց վրա:
Նա նշել է, որ որ պատվաստանյութը կրծողների վրա փորձերի ժամանակ ցույց է տվել բավականին բարձր իմունոգենություն:
Գինցբուրգը ընդգծել է, որ պատվաստանյութի գրանցումը և արտադրությունը սկսելուց հետո անհնար կլինի միանգամից պատվաստել երկրի բոլոր բնակիչներին: Գիտնականը հավելել է, որ առողջապահության նախարարությունը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները պատվաստանյութի արտադրության համար:
Ըստ վիրուսաբանի՝ եթե SARS-CoV-2-ը մուտացիայի չենթարկվի, ապա COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է ներառվել պատվաստումների ազգային օրացույցում: Նրա կարծիքով՝ հնարավոր է կորոնավիրուսի երկրորդ և երրորդ ալիք, քանի որ վիրուսը «լուրջ է տրամադրված և եկել է երկար ժամանակով»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



