Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աղքատության պատկերը՝ ապահով Հայաստանում

ЭКОНОМИКА

Այս երկու լուսանկարներն արվել են այսօր՝ մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցներում: Ընդհանրապես, մուրացկաններն ու աղքատ մարդիկ մայրաքաղաքի բնակիչների աչքին սովորական են դարձել: Նրանք մեր կողքին են ամեն օր ու ամեն վայրում, բայց լրիվ այլ աշխարհում են ապրում՝ մեզ համար օտար ու շատ ժամանակ նաև սարսափելի:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ Հայաստանում աղքատության պատկերը 2008-2014թթ. փոփոխվել է ՝ 27.6-ից հասնելով՝ 30 տոկոսի: 2014թ.-ին աղքատության մակարդակի ցուցանիշները գերազանցել են 2008թ.-ի մակարդակը, ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ բոլոր մարզերում և ք. Երևանում, բացի Արագածոտնի, Արարատի, Կոտայքի ևՎայոց Ձորի մարզերից: Այդուհանդերձ, ավելի արագ տեմպերով այդ ցուցանիշի աճ գրանցվել է Տավուշում և ք.Երևանում ` 1.3 անգամ, Արմավիրում և Սյունիքում` 1.2 անգամ:

Ըստ համաշխարհային բանկի գնահատականների՝ աղքատների ընդհանուր թիվը ՝այսինքն այն մարդկանց, ովքեր մեկ օրվա համար ապրում են 2 դոլլարից էլ պակաս գումարով, կազմում է 2.5-3 մլրդ մարդ: Այդ թվում  ծայրահեղ աղքատության մեջ բնակվողների թիվը (մեկ դոլլարից էլ պակաս մեկ օրվա համար) հասնում է 1-1.2 մլրդ մարդու: Այլ կերպ ասած՝ երկրագնդի բնակչության 40-48 տոկոսը աղքատ են, իսկ 16-19 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ:

Աղքատության աճը ուղիղ կապ ունի մեր երկրի տնտեսական աճի հետ: Եթե չկա տնտեսական աճ կամ այն նվազում է, համապատասխանաբար ավելանում է աղքատության տոկոսը: Եվ դիտելով ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աղքատությանը վերաբերող աղյուսակները՝ պարզ է առնում, որ մեր երկրում տնտեսական աճ չկա, ինչ էլ , որ չասեն ու ինչպես էլ, որ չփորձեն մեզ համոզել պետական պաշտոնյաները:

Աղքատության աճի մասին կարելի է իմանալ ոչ միայն աղյուսակներից, այլև քաղաքի փողոցներից: Ամեն քայլափոխի ձեռք մեկնած մուրացիկները՝ դրա ամենավառ ապացույցն են: Եվ անգամ կարևոր չէ, թե իրականում հիվանդ երեխայի կամ եղբոր համար փող մուրողները անկեղծ են, թե ոչ: Սա բավական էֆեկտիվ մեթոդ է մարդկանց խղճահարության վրա ազդելու համար: Եվ ինչպես շատերն են նշում, իրենց վրա ազդեցություն գործում են:

Կարծիքներ էլ կան, իհարկե, որ մուրացկանությունը դարձել է լավ մասնագիտություն, շահութաբեր բիզնես: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը իր հարցազրույցներից մեկում նշել է, թե  «կան մարդիկ, ովքեր արդեն պրոֆեսիոնալ են, կոնկրետ տեղ ունեն ու տեղական ոստիկանության հետ պայմանավորված են` իրենց ձեռք չեն տալիս: Դա աշխատանքի նման բան է»: Նման մտքի հետ մեր իրականության մեջ և մեր երկրում շատ հեշտ կարելի է համաձայնվել: Բայց այս ամենն, իհարկե, չի բարելավում ոչինչ և չի էլ պակասեցնում մեր երկրում, Երևան քաղաքում ապրող աղքատների հոգսի գոնե կեսը: Գուցե փողոցում մուրացիկին գումար տալով՝ ինքներս մեզ հույս ենք տալիս, թե ինչ-որ բան փոխում ենք կամ ինչ-որ մեկին օգնում ենք: Բայց, միևնույն է, փողոցի աղբամաններից ուտելիք և պետքական իրեր փնտրողների թիվը դրանից չի պակասում:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց սոցիոլոգ Անուշ Թովմասյանը.«Բնակչության աղքատ զանգվածը ձևավորում են թոշակառուները, անաշխատանք և կրթական ցածր մակարդակ ունեցող մարդիկ, ովքեր զբաղված են բարձր մասնագիտացում չպահանջող աշխատանքով և հետևաբար քիչ են վարձատրվում: Իրենց աղքատ են համարում յուրաքանչյուր երրորդ չաշխատող թոշակառուն և յուրաքանչյուր հինգերորդ անաշխատանք մնացած անձը: Իրենց ընտանեկան հոգսերը հազիվ են հասցնում յուրաքանչյուր իններորդ վարորդը, սպասարկման ոլորտի աշխատողն ու վաճառողը: Աղքատների ամենաքիչ մասն են կազմում ուսանողներն ու բիզնեսի համասեփականատերերը(1%)»...

Այս ամենը դիտարկելուց հետո մի պարզ պատկեր ենք ստանում այն մասին, որ աղքատության մեջ հայտնվել կարող ենք ամենքս՝ անկախ ամեն ինչից: Եթե մոլորակի համարյա 50 տոկոսը աղքատներն են, ուրեմն դա բոլորիս է սպառնում: Իսկ ա՛յ, աղքատության մեջ ապրողներին ձեռք մեկնողների շարքում ոչ բոլորս ենք պատրաստ հայտնվել: Մնում է ցանկացած իրավիճակում մարդ մնալ ու հիշել կտակարանի այս խոսքերը՝ «Օգնիր յուրայինիդ»:

Քրիստինե Տեր-Մաթևոսյան

IDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛА