Ձյան առատ տեղումներով պայմանավորված` Գյումրու բնակկոմունալ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով
ОБЩЕСТВОԳյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսությունն անցել է արտակարգ ռեժիմով աշխատանքի: Դեկտեմբերի 3-ի վաղ առավոտյան Գյումրիում սկսվել են ձյան մաքրման աշխատանքներ: Քաղաքի փողոցների մաքրման համար աշխատանքի է դրվել մոտ երկու տասնյակ տեխնիկա: Փողոցները մշակվել են աղավազային խառնուրդով, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցների կողմից քաղաքի որոշ հատվածներում մաքրվել են մայթերն ու դրանց հար ակից տարածքները:
Ինչպես տեղեկացրեց քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ու բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Կնյազ Մանասյանը, եղանակային կանխատեսումներին հետևելով` քաղաքապետարանի համապատասխան բաժնում դեռ երեկ էր խոհրդակցություն հրավիրվել« տրվել էին համապատասխան հանձնարարականներ: Կնյազ Մանասյանի փոխանցմամբ՝ ձմռան նախապատրաստական աշխատանքներին իրենք սկսել էին պատրաստվել դեռ սեպտեմբերից՝ նախապես ձեռք բերելով 30 տոննա աղ« մոտ 1000 խորանարդ մետր ավազ« ստուգվել ու համապատասխան վիճ ակի է բերվել նաև տեխնիկան: Աշխատանքները կատարելու համար 21 միավոր տեխնիկա է աշխատելու:
«Մաքրել ենք քաղաքի ասֆալտապատ բոլոր փողոցները: Այս պահի դրությամբ մաքրված է 62 փողոց: Ներկա պահին, քանի որ ձյունը շարունակում է տեղալ, աշխատաքները ժամանակավորապես դադարեցրել ենք, և կվերսկսենք երբ ձյունը դադարի: Աղ ու ավազ բարձած մեքենաները սպասում են հրահանգին: Գիշերը աշխատանքի կբերվեն գրեյդերները: Փողոցներին զուգահեռ, մայթերում ևս իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ փոքր տրակտորներով և ձեռքով»,-նշեց պատասխանատուն՝ ավելացնելով, որ քաղաքի տեխնիկան քիչ է, բայց արվում է ամեն ինչ` փողոցները մաքուր պահելու համար:



