«Հայաստանը հնարավորություն ունի դառնալու երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող խոշոր ընկերությունների կենտրոն». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկով
ОБЩЕСТВОՊարոն Պոլոսկով, վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները «ԶՊՄԿ» ՓԲԸ բաժնետերերի շուրջ, խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել կոմբինատի բաժնետերերի կառուցվածքում: – Հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ ԶՊՄԿ բաժնետերերի ժողովի որոշմամբ ընկերությունը ձեռք է բերել «Քրոնիմեթ» ընկերությունների խմբին պատկանող բաժնետոմսերը (75%) եւ այդ ծավալից 12.5%-ը վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել գերմանական «ՍԻ 2 Քափիթալ» ընկերության հետ:
Այս փոփոխությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլվել են ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախագծի) ստանդարտի ներդրման շրջանակներում ներկայացվող հայտարարագրում: Ինչպես կարելի է տեսնել իմ հիշատակած հայտարարագրից, փոփոխություն է տեղի ունեցել նաեւ ԶՊՄԿ բաժնետերերից մեկի վերջնական սեփականատիրոջ մակարդակում:



