Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է, մահվան դեպքերինը՝ 52
ОБЩЕСТВОՀայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4044 է, մահացածների թիվը՝ 52:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Մեկ օրում առողջացածների թիվը 94 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1666, փաստացի բուժվողներինը՝ 2304: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 37 476 քաղաքացի:
Մայիսի 15-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 1 դեպք: Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով:
Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 22 է:
1
Где искать следы отмывания денег? «Паст»
2
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
5
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности



