ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Նստացույց՝ կառավարության շենքի դիմաց, միջպետական ճանապարհի փակում՝ Լոռիում
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Վրաստան՝ Թամարոբա (Թամար թագուհու հիշատակի օր), Իսրայել՝ Անկախության օր, Իրան՝ Հակածխախոտային պայքարի օր, Լիբերիա՝ Ինտեգրացիայի օր, Ֆիլիպիններ՝ Սահմանադրության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1884-վախճանվել է դերասանուհի Աստղիկը (Ամպեր Գանթարճյան)։
1907-ծնվել է հայ նշանավոր խմբավար Միքայել Թավրիզյանը։
1923- ծնվել է ուկրաինահայ կինոօպերատոր և ռեժիսոր Սուրեն Շահբազյանը։
1940-ծնվել է լրագրող, հաղորդավար և հրապարակախոս Ռոբերտ Մավիսակալյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կամբոջայի հետ։
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անտիգուայի և Բարբուդայի հետ։ -ստեղծվել է ԱՊՀ տնտեսական միությունը։
2001- կառավարության որոշմամբ վերացվել է ծննդօգնության ժամանակ բժշկական սպասարկման համար համավճարի համակարգը:
2004-տասնօրյա ընդմիջումից հետո Հայաստանի միացյալ ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ՝ կոչ անելով ավելի մեծ թվով մարդկանց մասնակցել հանրահավաքներին:
2008-ըստ Business Software Alliance կազմակերպության հրապարակած զեկույցի, Հայաստանը գլխավորել է աշխարհի այն երկրների ցուցակը, որտեղ մեծ տարածում ունեն համակարգչային ապօրինի ծրագրերը։
2010-Հայաստանի բոլոր թանգարաններում անցկացվել է «Բաց դռների օր»: Թանգարանները ամբողջ օրվա ընթացքում գործել են անվճար և բաց են եղել մինչև կեսգիշեր:
2015-«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով իրենց մեկուկես տարվա չվճարված աշխատավարձը։
2018-Լոռու մարզի մի շարք գյուղերի բնակիչներ մոտ կես ժամ փակ են պահել Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհը՝ այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով կաթի մթերման ցածր գներից:
-Երևանի քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտյան մեքենաներով փակել են Երևանի քաղաքապետարանին հարող Արգիշտիի փողոցը։
ԱՇԽԱՐՀ
1147-երկրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Կոնրադը և գերմանացի խաչակիրները լքել են Ռեգենսբուրգը։
1316-ծնվել է Գերմանիայի թագավոր և Սուրբ Հռոմեական Կայսրության իմպերատոր Կարլ Չորրորդը։
1553-ծնվել է Ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դը Վալուան, որն ավելի շատ հայտնի է Մարգո թագուհի անվանումով։
1607-անգլիացիները հիմնել են իրենց առաջին մշտական բնակավայրը նոր երկրում ՝ Ջեյմսմուտը։
1610-Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդի սպանությունից հետո գահ է բարձրացել 9ամյա Լյուդովիկոս 14-րդը։
1771-ծնվել է անգլիացի սոցիալիստ-ուտոպիստ Ռոբերտ Օուենը։
1796-անգլիացի վիրաբույժ Էդվարդ Ջենները իրականացրել է առաջին հաջողված պատվաստումը ծաղիկ հիվանդության դեմ։ 1836-ծնվել է գերմանացի շախմատիստ, աշխարհի առաջին չեմպիոն Վիլհելմ Ստեյնիցը։
1869-հիմնադրվել է ղազախական Ակտյուբինսկ քաղաքը։
1878- Ամերիկա գաղթած անգլիացի Ռոբերտ Չեզբոյի կողմից արտոնագրվել է վազելինը։
1908-աշխարհում առաջին ուղևորային աերոպլանի օդաչու Ուիլբեր Ռայտն իր հետ թռիչքի է վերցրել Չարլզ Ֆրենսիսին և իրականացրել է թռիչք 600 մետր հեռավորությամբ, որը տևել է 28,6 վայրկյան։
1941-գերմանացի նացիստների կողմից Փարիզում ձերբակալվել է 3 600 հրեա։
1948-հռչակվել է Իսրայելի անկախությունը։
1955-Վարշավայում Ալբանիան, Բուլղարիան, Հունգարիան, ԳԴՀ-ն, Լեհաստանը, Ռումինիան, Չեխոսլովակիան և ԽՍՀՄ-ը ստորագրել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը. ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը։
1984-ծնվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր և տնօրեն Մարկ Ցուկենբերգը։
1993-Լիտվան, Սլովենիան և Էստոնիան դարձել են Եվրախորհրդի անդամներ։
2009-տիեզերք է ուղարկվել բրիտանացի աստղագետ Ուիլյամ Գերշելի անունով կոչված Գերշել աստղադիտակը։
Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ



