Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Սա ցու­ցադ­րա­կան որո­շում է. Սև­ա­նա լճի դեպ­քում կան ավե­լի խոր­քա­յին խնդիր­ներ»

ИНТЕРВЬЮ

Սևանա լճի խնդրին «Փաստը» բազմիցս է անդրադարձել: Դեռ անցած տարի, երբ լիճը «ծաղկեց», արձանագրեցինք ոչ միայն խնդիրները, այլ նաև փորձագետների, հասարակական գործիչների դիտարկումները և հարցի լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ հետևում է Սևանա լճին վերաբերող բոլոր գիտական հրապարակումներին ու ելույթներին: Դրանցից պարզ է դառնում, որ այս տարի ևս պետք է սպասել լճի «կանաչելուն»: «Այստեղ շատ լուրջ խնդիրներ կան ջրի որակի, լճի կենսաբազմազանության հետ կապված: 

Մեզ, օրինակ՝ շատ է հուզում այն, որ թույլատրվելու է սիգի որս կատարել: Ինչ-որ մեկն էլ պետք է հետևի՝ արդեն հասունացած սիգն են որսո՞ւմ, թե՞ ոչ: Մեծ հարց է, թե դա ինչպես պետք է անեն: Ժամանակին թերի է եղել Սևանա լճի, մասնավորապես որսի հետ կապված աշխատանքը, դրա մասին բոլորս գիտենք: 

Այն, որ Սևանի ափամերձ տարածքի գյուղերի բնակիչները դրանով են ապրում, դա էլ գիտենք, հասկանալի է բոլորին: 

Կոնֆլիկտը քչից-շատից վերացնելու համար շրջակա միջավայրի նախարարությունը որոշեց, որ կարելի է որսաշրջանի ժամանակ նորմալ որս կատարել: Հասկանալի էր, որ երբ կային սահմանափակումներ, մարդիկ, վախենալով, որսը շատ ավելի զգույշ էին անում, իսկ հիմա դա անելու են բացահայտ: 

Մինչդեռ գիտական հանրույթը բազմիցս ասել է, որ լճում ձկնապաշարը քիչ է, պետք է շատանա, իսկ հիմա այս որոշումով այդ խնդրի լուծումը բավականին կդանդաղի, եթե չասենք՝ մոտակա տասը տարին ընդհանրապես լուծում չի ստանա: 

Ձկնապաշարների համար անհանգստանում ենք, որովհետև հասկանում ենք՝ դա ջրի էկոլոգիայի մի մասն է, և մաքրման գործընթացը տեղի է ունենում ջրի միջոցով: Այս խնդիրը շատ լուրջ է, և ուղիղ կապ կա ջրի էկոլոգիայի և լճի ծաղկման հետ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը: 

Նա նշում է, որ այս որոշմանը զուգահեռ տեղեկանում ենք, որ կառավարությունը ցանկանում է ափամերձ տարածքների շինությունները քանդել: Հիշեցնենք, որ օրերս շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրեց, որ գործնական փուլ է մտնում Սևանի ափամերձ տարածքները շենք-շինություններից մաքրելու գործընթացը: 

«Տարիներ շարունակ դրա մասին խոսել ենք, և հանրությունը պահանջել է, որ այդ շինությունները քանդվեն, երբ լճի մակարդակը կբարձրանա: 

Սա բնական գործընթաց է և ընդունելի բոլորիս համար: Նախորդ տարիներին արհեստականորեն լճի մակարդակը չէր բարձրացվում, որովհետև ափամերձ տարածքներում կային շինություններ, թանկարժեք կառույցներ, որոնք պաշտոնյաների սեփականությունն էին, և արգելակվում էր ջրի մակարդակի բարձրացումը, նույնիսկ այն տարիներին, երբ ջրամբարները լցված էին, ջրի պաշարները՝ շատ, լճից մեծ քանակությամբ ջուր էր բաց թողնվում: 

Վերջին տարիներին ջրի մակարդակը երեք սանտիմետրով բարձրացել է, իսկ ջրառը՝ պակասել:

Կառավարությունը որոշում է ընդունել ավելի քիչ ջուր վերցնել լճից: Արդյունքում լճի մակարդակլը կբարձրանա, ինչն անհրաժեշտ է ջրի էկոլոգիայի վերականգնման համար: Բայց հիմա որքանո՞վ այդ շինությունները կխանգարեն լճի մակարդակի բարձրացմանը, մեծ հարց է: Հիմա պե՞տք է այդքան գումար ծախսել այդ շինությունները քանդելու համար: Ակնհայտ է, որ տնտեսվարողներն ու անհատները իրենք չեն քանդելու դրանք: 

Նրանք կհանեն դռները, լուսամուտներն ու իրենց անհրաժեշտ գույքը, իսկ մնացածը թողնելու են պետությանը, որ քանդի, իսկ դրա համար պետական ծախսեր են պետք: Արդյո՞ք վաղաժամ չէր այս պահին նման որոշումը՝ քանդելու ափամերձ այն հատվածում գտնվող շինությունները, որտեղ ջուրը դեռ չի հասել: Կարելի էր ծանուցում ուղարկել այդ մարդկանց, հաշվարկ կատարել, թե որքան ժամանակում այդ շինություննեը կսկսեն անցնել ջրի տակ: Ի վերջո, հստակ չէ, թե ինչքանո՞վ կբարձրանա ջրի մակարդակը: 

Գուցե անգամ որոշում լինի, որ ջրառի քանակը շատանա: Այդ պատճառով այն շինությունների դեպքում, որոնք դեռ ջրի տակ չեն անցել և մոտակա 1-2 տարին չեն անցնելու, գումարներ ծախսելու և դատական գործընթացի մեջ հայտնվելու իմաստ չկա: Ես համոզված եմ, որ ոչ ոք իր ձեռքով չի քանդի իր սեփականությունը, պետությունը պետք է դրա համար գումար ծախսի: 

Առանց հաշվարկների նման որոշում կայացնելը համարում եմ ցուցադրական որոշում, երբ դու թույլ ես տալիս, որ սիգ որսան, հնարավոր է կայացնես նաև այնպիսի որոշում, որ ջրառի քանակն ավելանա, ապա նման որոշում կայացնելն ի՞նչ նպատակ ունի:

 Իմ կարծիքով, նպատակը մեկն է՝ ցույց տալ հանրության, որ տեսեք, գործ ենք անում, երբ իրականում Սևանի հետ կապված կան շատ խորքային խնդիրներ»,-նշում է մեր զրուցակիցը:

Բնապահպանը հավելում է՝ պետք է կարողանալ առաջնային խնդիրները տարբերել երկրորդականներից: «Պետք է Սևանա լճի ջրի մակարդակը բարձրանա, ձկնապաշարները շատանան որքան հնարավոր է, և միայն այդ պարագայում պետք է գումարներ ծախսել ափամերձ տարածքների մաքրման, այն շինությունների քանդման համար, որոնք ավելի մոտ են ափին կամ արդեն մնացել են ջրի տակ: Ավելին՝ սկզբից հենց այդ շինություններով պետք է զբաղվել»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay