Առեղծվածային ու անծայրածիր տիեզերքը՝ իր գաղտնիքներով
ФОТО
Տիեզերքը խորհրդավոր է ու գեղեցիկ: Ահա մի շարք հետաքրքիր փաստեր այս՝ գաղտնիքներով լի երևույթի մասին.
1. Մերկուրին ու Վեներան միակ մոլորակներն են մեր Արեգակնային համակարգում, որ լուսին չունեն:
2. Մարդկությունը հայտնաբերել է միայն 14 սև անցք տիեզերքում:
3. Արեգակնային համակարգում Վեներան ամենատաք մոլորակն է: Թվում է՝ Մերկուրին պետք է լիներ ամենատաքը, քանի որ այն ամենամոտն է Արեգակին, բայց Վեներայի մթնոլորտում կան բազմաթիվ գազեր, որոնք ջերմոցային էֆեկտ են առաջացնում:
4. Արեգակնային համակարգը մոտ 4500 մլն տարեկան է: Ըստ գիտնականների՝ այն դեռ 5000 մլն տարի կապրի:
5. Սատուրնի փոքր լուսիններից Էնսելադուսն անդրադարձնում է արևի լույսի մոտ 90%-ը: Դա ավելին է, քան ձյան անդրադարձը:
6. Մարդկությանը հայտնի ամենաբարձր լեռը Օլիմպոս Մանսն է, որը գտնվում է Մարս մոլորակի վրա: Բարձրությունը 25 կմ է՝ Էվերեստից բարձր է 3 անգամ:
7. Արևը 300.000 անգամ մեծ է Երկիր մոլորակից:
8. Տիեզերագնացների ոտնահետքերը հավերժ կմնան Լուսնի վրա, որովհետև այնտեղ քամի չկա, որ ցրի դրանք:
9. Քիչ գրավիտացիայի պատճառով 100 կգ կշռող մարդը Մարսի վրա կկշռի 38 կգ:
10. Մարս մոլորակի վրա մեկ օրը 24 ժամ, 39 րոպե և 35 վայրկյան է:
11. Լուսինը ամեն կես տարում Երկրից հեռանում է 4 սմ-ով:
12. Մեր լուսինը մոտ 4.5 մլրդ տարեկան է:
13. Վեներայի վրա ամենաշատ հրաբուխներն են: 14. Ուրանն ունի 27 լուսին:
15. Իր յուրահատուկ թեքության շնորհիվ Ուրանի վրա մի գիշերը տևում է 21 տարի:
16. Պլուտոնի վրա մեկ օրը տևում է 6 օր և 9 ժամ:
17. Լույսը Արևից Երկրին է հասնում 8.3 րոպեում:
18. Ծիր կաթինում կան մոտ 200.000.000.000 աստղեր:
19. Մեր գալակտիկայում ամենաշատ լուսին ունի Յուպիտերը՝ 63 լուսին:
20. Մեզ ամենամոտ գալակտիկան Անդրոմեդան է:
21. Եթե կրակեք տիեզերքում, նույնիսկ ձեր կողքը կանգնածը չի լսի դրա ձայնը:
22. Երկրից ամենահեռու հայտնաբերված գալակտիկան GRB090423-ն է: Այն 13.6 մլրդ լուսատարի հեռու է մեզնից: Դա նշանակում է, որ դրա լույսը, որը մենք տեսնում ենք, ճանապարհ է ընկել միայն տիեզերքի ստեղծումից 600.000 ըարի հետո:
23. Սատուրնը շատ փոքր խտություն ունի: Եթե հնարավոր լինի նրան դնել ջրի մեջ, այն կսուզվի:
24. Միասին վերցրած՝ տիեզերք ճանապարհորդածները անցկացրել են այնտեղ 30.400 օր (83 տարի):
25. Ամենաերկարն այնտեղ մնացել է Սերգեյ Կրիկալյովը՝ 803 օր, 9 ժամ և 39 րոպե, որը հավասար է 2.2 տարվան:




















































