Խիստ հետևողական ենք լինելու՝ ստեղծել բոլոր հարմարությունները՝ հաշմանդամների ազատ տեղաշարժն ապահովելու համար. Արտաշատի քաղաքապետ
БЛОГԱրտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դեկտեմբերի 3-ն աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր: Եվ այդ առիթով այսօր Արտաշատի քաղաքապետարանում ընդունեցի ավելի քան 40 հաշմանդամի՝ լսելու նրանց ցանկություններն ու պահանջները, ինչես նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերեցի նրանց:
Արտաշատ քաղաքի վերակառուցման փուլում մենք խիստ հետևողական ենք լինելու՝ ստեղծել բոլոր հարմարությունները՝ հաշմանդամների ազատ տեղաշարժն ապահովելու համար:
Միշտ պետք է հիշել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարող են իրացվել միայն, եթե հասարակությունն ու յուրաքանչյուր քաղաքացի անհրաժեշտ վարքագիծ և հարգալից վերաբերմունք ցուցաբերի սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ:

1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



