Հովիկ Աբրահամյանը դրական արձագանքեց նոր սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծելու գաղափարին
ОБЩЕСТВОՏեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը արձագանքել է ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով մշակված մոտեցմանը և առաջարկում է մասնավոր-պետություն համագործակցության հիման վրա նոր սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծել։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Կարծում եմ՝ սա հեռանկարային մոտեցում է, և արժանի է մանրամասն ուսումնասիրության։ Վաչե Գաբրիելյան, հանձնարարում եմ համապատասխան գերատեսչությունների ու ՏՀՏ գործատուների միության հետ, միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկել այս գաղափարը և առաջարկներ ներկայացնել»,- ասաց վարչապետը։
Նրա կարծիքով՝ նոր որակի համալսարանի ստեղծման գաղափարն ազգային ծրագրի ներուժ ունի, և հարկ է այդ հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործել:



