Մահացել է վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը
СПОРТ65 տարեկանում մահացել է բռնցքամարտի ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Սամվել Բաղդասարյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մարզչական հարուստ կարիերայի ընթացքում Սամվել Բաղդասարյանը մարզել է աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրների, աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: Եղել է գյումրեցի առաջին բռնցքամարտիկը, որը դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր:
Սամվել Բաղդասարյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի երկրորդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի հայրն է: ՀԲՖ-ն ցավակցում է Բաղդասարյանի ընտանիքին և հարազատներին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



