«Լույս» հիմնադրամը COVID-19-ի ճգնաժամի հաղթահարման մասին վերլուծություն է հրապարակել
АНАЛИТИКА«Լույս» հիմնադրամը COVID-19-ի ճգնաժամի հաղթահարման մասին վերլուծություն է հրապարակել: Այդ մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքէջում:
Ըստ հաղորդագրության՝ նոր կորոնավիրուսը (COVID-19) խաթարել է համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով երկրները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, ձեռնարկել են մի շարք միջոցառումներ: Որոշ կառավարություններ կենտրոնացել են ֆինանսական օժանդակության անհատույց ձևերի վրա, մյուսները՝ փոխհատուցվող:
Սույն հետազոտությունը միտված է ուսումնասիրելու COVID-19 ճգնաժամի հաղթահարման միջոցառումների միջազգային փորձը՝ ՀՀ կառավարության ձևավորած ֆիսկալ փաթեթի արդյունավետությունը գնահատելու նպատակով: Մասնավորապես, վերլուծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների (Գերմանիա, Հունգարիա), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած միջոցառումները, դրանց ծավալները և նպատակները:
Հիմնվելով այս արդյունքների վրա՝ ուսումնասիրվել է ՀՀ հակաճգնաժամային քաղաքականության համապատասխանությունը ժամանակի և հայաստանյան իրականության պահանջներին:
Հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



