ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՄԱՅԻՍԻ)․ 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ
Անտիգուա՝ Աշխատանքի օր, Վրաստան և Բուլղարիա՝ Սուրբ Գևորգի օր, Ոստիկանության օր, Լիբանան, Սիրիա և Գաբոն՝ Զոհերի հիշատակի օր, ԱՄՆ՝ Բուժքույրերի օր, Ֆիլիպիններ՝ Սխրանքի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1903 –ծնվել է գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան)։
1912– վախճանվել է ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Եփրեմ Խանը։
1940 –վախճանվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը։
1948 –ծնվել է քանդակագործ Լևոն Վարդանյանը։
1959– վախճանվել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը։
1991–Ղարաբաղյան պատերազմի ժամանակ խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 բնակչի։
2005-տեղի է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացումը:
2008-Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։
2012– Հայաստանում տեղի են ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ։
2013- անցկացվել են Երևանի ավագանու ընտրություններ. ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, ավագանի են անցել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև Երևան» դաշինքը։
ԱՇԽԱՐՀ
319- առաքյալի հավասարեցված սուրբ Նինոն կնքել է Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին, ուղղափառությունը դարձել է Վրաստանի պաշտոնական կրոն։
1312 -Վիեննայի համաժողովը համաձայնություն է տվել Հռոմի պապի՝ խաչակրաց արշավանք իրականացնելու առաջարկին։
1527 -աշխատավարձ չստանալու արդյունքում ապստամբած գերմանացի լանդսկինխները գրոհով գրավել են Հռոմը և կողոպտել այն, Հռոմի պապ Կլիմենտ 7-րդին հաջողվել է փրկվել փախուստով։
1626 -հոլանդացի գաղութարար Պետեր Մինիոյտը 25 դոլար արժողությամբ զարդերով հնդկացիներից գնել է Մանհեթենը, որը 1664 թվականին գրավել են անգլիացիները և ստեղծել Նյու Յորք քաղաքը։ 1758 -ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրահայտ գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը։
1833- ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին պողպատե գութանը։
1835- լույս է տեսել ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։
1840- Անգլիայում շրջանառության մեջ է մտել առաջին փոստային նամականիշը։
1856 –ծնվել է բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։
1856 –ծնվել է Արկտիկայի ամերիկացի հետազոտող, ծովակալ Ռոբերտ Էդվին Պիրին, որը առաջինն է շնասահնակով հասել Հյուորը առաջինն է շնասահնակով հասել Հյուսիսային բևեռ։
1890 -մորմոնների եկեղեցին հրաժարվել է բազմակնությունից։
1902 -տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը. Բենգալ յան ծոցում ցիկլոնի հետևանքով խորտակվել է անգլիական «Կամորտա» նավը, որի արդյունքում զոհվել է մոտ 655 մարդ։
1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են թռիչքներ իրականացնել աէրոպլանով։
1910 – Գեորգի 5-րդը դարձել է Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքա։
1914 - Բրիտանիայի լորդերի պալատում մերժվել է կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։
1915– ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։
1918- ավարտվել է Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։
1937 - Նյու Յորքի մոտ՝ Լեյկհորսթում, աղետի է ենթարկվել գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։
1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ցասումի ողկույզներ» վեպի համար։
1941 - Ստալինը դարձել է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ։
1942 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օղակված Լենինգրադի «Դինամո» ստադիոնում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ։
1953 -ֆիլադելֆիացի վիրաբույժ Ջոն Գիբբոնը առաջին անգամ սրտի բաց վիրահատության ժամանակ հաջողությամբ փորձարկել է «արհեստական սիրտ-թոք» սարքը։ 1961– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։
1986 -ԽՍՀՄ-ում պաշտոնապես հայտարարվել է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին։
1992– վախճանվել է ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխը:
2001– պատմության մեջ առաջին անգամ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը մտել է մզկիթ։
2012 -Ռուսաստանում տեղի է ունեցել «Միլիոնների երթը», որի արդյունքում առաջացել է «Ճահճային գործը»։



