Բաթումին և Քութայիսին մայիսի 5-ից կդառնան «ազատ» քաղաքներ
МЕЖДУНАРОДНОЕԲաթումի և Քութայիսի քաղաքների մուտքն ու ելքը կբացվի մայիսի 5-ին, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, այս փուլում Թբիլիսին և Ռուսթավին փակ կմնան: Վարչապետը չի բացառել, որ այս քաղաքները կբացվեն մինչև շաբաթվա վերջ:
«Վաղվանից Բաթումիում և Քութայիսիում կվերացվեն երթևեկության բոլոր տեսակի սահմանափակումները: Առաջիկա օրերին համապատասխան որոշումներ կկայացվեն Թբիլիսիի և Ռուսթավիի վերաբերյալ: Դա ուղղակիորեն կապված է շրջակա տարածքներում համաճարակաբանական իրավիճակի հետ: Հուսով ենք, որ հարցը դրական լուծում կստանա մինչև շաբաթվա վերջ », - ասել է Գախարիան:
Հիշեցնենք, որ Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքների մուտքն ու ելքն արգելվել էր ապրիլի 15-ից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



