Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի 100 նոր ավտոբուսներով (տեսանյութ)
ОБЩЕСТВОԵրեւանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի նորագույն միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով` Երեւանի նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է 820 նոր ավտոբուս, որը միանգամից հնարավոր չէ ձեռք բերել:
«Մենք այս պահին խնդիր ունենք միկրոավտոբուսների հետ, քանի որ նրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվի, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերել, որոնք կաշխատեն Երեւանում, այնուհետեւ կսկսենք ծրագիրը փուլային իրականացնել»,-ասել է նա:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ Զարգացման բանկի աջակցությամբ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



