Մշտական գյուղական բնակչության թվաքանակի նվազման միտումը շարունակվում է
ОБЩЕСТВОՄշտական բնակչության թվաքանակին զուգահեռ՝ տարեցտարի նվազում է նաև մշտական գյուղական բնակչության թվաքանակը: Այս մասին են վկայում նաև պաշտոնական տվյալները: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ վերջին շուրջ 20 տարիների ընթացքում մշտական գյուղական բնակչության թիվը միայն նվազել է:
Դիտարկենք, սակայն, միայն վերջին մի քանի տարիները՝ սկսելով 2020 թվականի սկզբում արձանագրված տվյալներից:
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում մշտական գյուղական բնակչության թիվը կազմել է 1 067 500 է: 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ մշտական գյուղական բնակչության թիվը նվազել է 2990-ով:Մինչդեռ 2018-ի նույն ժամանակահատվածում Հայաստանում եղել է 1 076 900 մշատական գյուղական բնակչություն, իսկ 2017թ.-ին՝ 1 084 700:
Ուսումնասիրելով առանձին մարզերի տվյալները, նկատենք, որ 2020 թ. հունվարի մեկի դրությամբ մշտական գյուղական բնակչության թվի նվազում է գրանցվել ՀՀ գրեթե բոլոր մարզերում:
Առանձնացնելով մարզերի գյուղական բնակավայրերը քաղաքային բնակավայրերից՝ նկատենք, որ, օրինակ, Արարատի մարզում միայն գյուղական բնակավայրերում բնաչության թիվը 2020թ. հունվարի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 100-ով: Գեղարքունիքի գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թիվը նշված ժամանակահատավածում նվազել է 200-ով, Վայոց ձորում՝ 300-ով, Շիրակում՝ 600-ով, Լոռիում՝ 700-ով, Տավուշում՝ 500-ով: Անփոփոխ է մնացել միայն Սյունքի գյուղական բնակավայրերի մշտական բնակիչների թվաքանակը:



