Չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն փող տպել ու բաժանել մեր հայրենակիցներին․ Թունյան
ЭКОНОМИКАԵս արդեն չեմ զարմանա անգամ, եթե մեր որոշ գործընկերներ առաջարկեն մի քանի հարյուր միլիարդ դրամ փող տպել ու որպես աջակցություն բաժանել մեր հայրենակիցներին ու տնտեսվարողներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Ասում են՝ որքան ակնհայտ է ճշմարտությունը, այնքան դժվար է այն ընկալվում որոշ մարդկանց կողմից։ Ոչ թե այն պատճառով, որ չեն հասկանում, այլ որովհետև չհասկանալը ավելի ձեռնտու է»,-նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է յուրաքանչյուր ընտանիքի ժամանել 100 հազարական դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի՝ մեկ ամսվա հավելյալ թոշակ՝ առանց բացառության:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...
3
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



