Բլյուզը բխում է հոգու խորքից. «Բլյուզի ծագող աստղ»-ը Հայաստանում է
ОБЩЕСТВОՀայաստանում առաջին անգամ երկու համերգներով հանդես կգա «Բլյուզի ծագող աստղ» Բեն Փուլն իր խմբի հետ: Դեկտեմբերի 3-ին Mezzo, իսկ 4-ին Kami ակումբներում անցկացվելիք Ben Poole & Band խմբի երևանյան համերգներն իրականանում են Բլյուզի հայկական ասոցիացիայի
«Ինձ համար շատ դժվար է դասակարգումներ անել բլյուզի մեջ, քանի որ դա այնպիսի երաժշտություն է, որը բխում է հոգու խորքից և արտահայտում է ամեն ինչ: Բլյուզն ավելի երկրային, շատ օրգանական և մարդամոտ երաժշտություն է, գալիս է մարդու սրտից, այլ ոչ թե գլխից: Իմ կարիերայի այս փուլում փորձում եմ նվագել սեփական ստեղծագործություններս»,- ինչպես տեղեկացրին Բլյուզի հայկական ասոցիացիայից, այս մասին ասել է Բեն Փուլը:
Համերգներին նախատեսվում է նաև արդեն ավանդույթ դարձած և հանդիսատեսի կողմից շատ սպասված համատեղ jam (նվագակցություն) հայ երաժիշտների հետ:
Բրիտանական ժամանակակից բլյուզ-ռոքի վառ ներկայացուցիչ Բեն Փուլը, չնայած իր երիտասարդ տարիքին, հայտնի է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Բենի կատարողական ոճը համախմբում է իր մեջ տարբեր ոճերի համադրություն: Շրջագայությունների խիտ ժամանակացույցը, հատուկ հյուրի կարգավիճակում հայտնի երաժիշտների հետ ելույթներն և երաժշտական փառատոններին մասնակցելու հրավերները համատեղվում են հաճախակի ձայնագրություններով: Խմբի երրորդ ձայնասկավառակը՝ Live at the Royal Albert Hall-ը (2014) ձայնագրել է BBC-ն հանրահայտ համերգասրահում՝ լոնդոնյան բլյուզ փառատոնի շրջանակներում:
Բեն Փուլը ճանաչված բլյուզ-ռոք կատարող է: Բրիտանացի արտիստն իր բենդի հետ ամեն տարի տասնյակ համերգներ է ունենում Եվրոպայում ու ամբողջ աշխարհում: Guitarist, Total Guitar և BLUES MATTERS հեղինակավոր ամսագրերը ընդամենը 28 տարեկան արտիստին արդեն բնորոշում են որպես «բլյուզի ծագող աստղ», «բրիտանական բլյուզի նոր առաջնորդ» կամ պարզապես «հաջորդ Ջո Բոնամասա»:



