«Մեր երեխաներ ոգևորությունը հիմա մարում է». նամակ
ОБЩЕСТВОPast.am-ի ստացած հերթական նամակը փաստացի բաց նամակ է՝ ուղղված ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին: Նամակը ստորագրված է՝ Ն.Մանուկյան: Առաջարկն ինքնին հետաքրքիր է, այդ պատճառով նամակը հրապարակում ենք ստորև.
«Բարև Ձեզ, հարգելի պարոն նախարար, չեմ կարող ,որպես ծնող, վրդովմունքս չարտահայտել երեկվա Ձեր հետևյալ հայտարարության վերաբերյալ. «Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականները ամփոփվում են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա»:
Մեր երեխաները պարտաճանաչ կերպով մասնակցում են դասերին, կատարում են մեր շատ սիրելի ուսուցչուհիների տված առաջադրանքները:
Երեխաները մինչ Ձեր հայտարարությունը մեծ ոգևորությամբ էին կատարում դասերը, սակայն հիմա ոգևորությունը մարում է, քանի որ չի խրախուսվում նույն դասընթացների հետագա շարունակությունը :
Քանի որ գնահատումը խրախուսման մեթոդ է , երեխաները զրկվում են գնահատական ստանալու հնարավորությունից :
Խնդրում ենք վերանայել Ձեր որոշումը:
Մենք հասկանում ենք , որ կան երեխաներ, ովքեր հնարավորություն չեն ունեցել դասընթացները շարունակել օնլայն հարթակում, ուստի խնդրում ենք Ձեր առաջարկը թող վերաբերվի այդ երեխաներին:
Իսկ մեր երեխաների սիրով կատարած աշխատանքը թող համապատասխանորեն գնահատվի:
Հարգանքով ՝ Ն. Մանուկյան»:



