Հայ-թուրքական սահմանին մոտ 24 մետր բարձրությամբ դրոշ և խաչքար է տեղադրվել (լուսանկարներ)
ФОТОԱպրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը, հայ-թուրքական սահմանին՝ Շիրակի մարզի Խարկով գյուղի տարածքում մոտ 24 մետր բարձրությամբ դրոշ եւ խաչքար տեղադրվեց։ Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:
Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի։
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նախաձեռնությունն ու միաժամանակ ընդգծել, որ պատմական այս իրողությունն իր դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության զարգացմանն այս տարածաշրջանում։
Նախաձեռնությունը հնարավոր է եղել իրագործել ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան և Գրիգորյան ընտանիքների աջակցության շնորհիվ։

1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



