Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


«Պահանջները պետք է առարկայական դառնան». աշխարհաքաղաքական գործոնն ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը

ОБЩЕСТВО

Past.am

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա, մի քանի գործոններից բացի, առաջին հերթին իր մեծագույն ազդեցությունն ունի աշխարհաքաղաքական իրավիճակը: Այս կարծիքին է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, որը Ցեղասպանության ճանաչման գործընթացի երկու փուլ է առանձնացնում՝ առաջինը՝ մինչև Ցեղասպանության 100-րդ տարելից, երկրորդ՝ 100-րդ տարելիցից հետո ընկած ժամանակահատված:

«Ցեղասպանության տարելիցի միջոցառումների և աշխարհի արձագանքի, այսպես ասած, պիկը եղավ 100-րդ տարելիցի ժամանակ: Շատերը մտածում էին, որ դրանից հետո այդ ալիքը գուցե ընդհանրապես մարի: Կային նաև կարծիքներ, որ 100 տարի անց արդեն իմաստ չունի որևէ բան անել, բայց Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործություն է, որը վաղեմության ժամկետներ չունի: Մյուս կողմից՝ հաշվի առնենք, որ աշխարհում կան տերություններ, որոնց համար, ցավոք, Հայկական հարցը պարզապես Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու մի գործիք է: Այո, ճնշող գործիք դառնալու արդյունքը տարիներ ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայերի կողմից տարված պայքարի շնորհիվ է: Մյուս կողմից, սակայն, Հայոց ցեղասպանության հարցն այնպիսի ահազդող գործիք է, որը համաշխարհային գերտերություններն արծարծում են իրենց քաղաքական շահերի և Թուրքիային ճնշելու համար»,- Past.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Ա. Իսպիրյանը նշեց, որ թեև Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո Ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացները պասիվ են, բայց այնպես չէ, որ գործընթացներ չկան. «Ըստ էության, ճանաչման գործընթացը չի շարունակվում այն ակտիվությամբ, որը կար մինչև 100-րդ տարելիցը, բայց այն չի մարել: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը շարունակվում է, ինչի մասին են վկայում նաև վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհի տարբեր երկրների, նահանգների խորհրդարաններում ընդունված բանաձևերը»:

Անդրանիկ Իսպիրյանը շեշտեց մեր կողմից տարվող աշխատանքներին, մեր պահանջներին ու միջազգային հանրության ցանկություններին զուգահեռ աշխարհաքաղաքական իրավիճակի գործոնը:

«Եթե սկսենք վերջից, ապա այս պահին տիրող իրավիճակն այդ առումով ազդեց այս օրերին նախատեսվող միջոցառումների իրականացման վրա՝ աշխարհի տարբեր երկրներում: Իսկ մինչ այս կային լուրջ խնդիրներ ԱՄՆ-Թուրքիա, Թուրքիա- Ռուսաստան, Թուրքիա-Սիրիա հարաբերություններում: Այս զարգացումները, ցավոք, շեղում են Ցեղասպանության ճանաչման գործընթացից: Թե այս առումով ի՞նչ կարող ենք սպասել, մեծ հաշվով, կապված է աշխարհաքաղաքական իրավիճակի հետ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Թուրքագետն այս ուղղությամբ մեր կողմից տարվող քաղաքականության և դիվանագիտության մեջ որոշակի վերանայումների անհրաժեշտություն է տեսնում:

«Խոսքը գործնական քայլերի անհրաժեշտության մասին է: Բացի դատապարտման հայտարարություններից, կոնկրետ գործնական քայլեր պետք է ձեռնարկենք՝ կապված փոխհատուցումների հետ: Նաև իրավական գնահատականներ տալու և իրավական ճանապարհով ինչ-որ փոխհատուցում ստանալու ուղիներ պետք է մշակել: Այսինքն, պահանջները պետք է առարկայական դառնան: Իհարկե, սա բավականին բարդ է, և, ցավոք, սա էլ է կապված աշխարհաքաղաքական իրադարձությունների և երկրների քաղաքականության հետ: Ցավոք, կապ չունի նաև արդարության հետ, և տեղավորվում է հիմնականում երկրների և Թուրքիայի հարաբերությունների տրամաբանության մեջ: Այդուհանդերձ, մենք պետք է ունենանք Հայոց ցեղասպանության հետ կապված մեր ռազմավարությունը, որը չպետք է լինի միայն հայտարարություների մակարդակով, ունենա միայն բարոյական կողմ: Այդ ռազմավարությունը պետք է նաև իրավական ուղղություն ունենա, որով պետք է զբաղվեն միջազգային իրավունքի մասնագետները, պատմաբաններն ու փորձագետները»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»