Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Եր­կիրն այս իրա­կա­նու­թյու­նից հա­նե­լը սոս­կա­լի ծանր է ու դժվար. փոխադարձ հիասթափություններ»

ИНТЕРВЬЮ

Հայաստանյան իրականության իրական հիասթափվածների գերակշիռ մասն այն հատվածն է, որը քաղաքական որևէ ակնկալիք չի ունեցել: Այս համոզմանն է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի հետ զրուցել ենք վերջերս ավելի հաճախ արծարծվող հիասթափության թեմայի, դրա շուրջ հնչող հայտարարությունների, ինչպես նաև իշխանություն-հասարակություն հարաբերությունների մասին:

«Վստահ եմ, որ համապատասխան ծառայությունները Նիկոլ Փաշինյանին ներկայացնում են այն պատկերը, թե մարդիկ ի՞նչ են մտածում իր և իր կառավարության մասին: Եվ այդ պատկերը պետք է որ շատ մտահոգիչ լինի իր համար: Մյուս կողմից՝ բավական է մտնել համացանց, տեսնել մարդկանց վերաբերմունքն անգամ իր ֆեյսբուքյան էջում, և առավել քան ակնհայտ կդառնա, որ ժողովրդի մոտ խորը հիասթափություն կա: 

Մի մասն իր թեթև հիասթափությունն է արտահայտում, մի մասն ագրեսիվացել է, մտածում է, որ իրեն խաբել են: Ի վերջո, քանի որ այդ հիասթափությունները նկատելի են նաև Ն. Փաշինյանի համար, ապա նա, հասկանալով, որ այդ հանգամանքից կարող են օգտվել ընդդիմադիր քաղաքական ուժերը, իրական հիասթափությունը շեղելու ելույթ է ունենում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը:

Շեշտելով, որ իրականում չենք կարող գտնել այնպիսի մի իշխանություն, որից բոլորը գոհ կլինեն, քաղաքական վերլուծաբանը հավելեց. «Հայաստանյան այս իրականության հիասթափվածների գերակշիռ մասը նաև այն հատվածն է, որը չուներ որևէ քաղաքական ակնկալիք, այլ պարզապես ցանկանում էր, որ

վերանան կյանքի բացասական երևույթները: Եվ քանի որ տեսնում են, որ հիմա այդ առումով փոփոխություն չկա, իշխանություններն էլ փորձառու չեն, անընդհատ սխալներ են անում, մարդիկ հիասթափվում են: Այն, որ այդ հիասթափությունը լինելու էր, ես որևէ կասկած չունեի: Թեև իշխանություններն այդ հիասթափությունից խուսափելու տարբերակ տեսականորեն ունեին, բայց, այնուամենայնիվ, չգնացին անհրաժեշտ ուղիով»

Ինչ վերաբերում է իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում առաջացած պատնեշին, որի մասին մի առիթով խոսել էր նաև մեծամասնության ներկայացուցիչներից մեկը, քաղաքական վերլուծաբանը նկատեց. «Պատկերացնենք մի վիճակ. մեզանից որևէ մեկի հարազատը վատառողջ է, նրան տարել ենք բժշկի մոտ: 

Պատկերացրեք՝ բժիշկն անփորձ է, իրական ախտորոշում տալու փոխարեն սխալ ախտորոշում է տալիս ու դեղեր նշանակում՝ ձգտելով ապաքինել հիվանդին: Ի՞նչ է լինելու այդ դեպքում. քանի որ չկա իրական ախտորոշումը, ապա բժշկի նշանակած դեղերը վնաս են տալու, հիվանդի վիճակը վատանալու է: Դրանից հետո հիվանդի ու նրա հարազատների մոտ ինչպիսի՞ վերաբերմունք է ձևավորվելու բժշկի նկատմամբ. իհարկե, սկսելու են չվստահել նրան: 

Նույնը նաև իշխանությունժողովուրդ հարաբերություններում է: Եթե մարդիկ եկել են իշխանության ու չգիտեն, թե նախկինների օրոք ինչո՞ւ կային ներքին խնդիրներ, ապա իրենք նման են լինելու վերոնշյալ բժիշկին: 

Ինչ-որ քայլեր են անելու, ջանքեր են գործադրելու, բայց քանի որ էական արդյունք չի լինելու, ժողովուրդը դժգոհելու է իրենցից ու սկսելու է տրտնջալ, հիասթափվել: Արդյունքում իրենց մեջ վիհ է առաջանալու: Սա իր հեռագնա վտանգն ունի: Իշխանությունները մտածելու են, որ իրենք մեղավոր չեն, այլ մեղավոր է ժողովուրդը: 

Ի դեպ՝ Ն.Փաշինյանի խոսքերի մեջ այս դժգոհության նշույլներն արդեն կան: Եվ իշխանություններն էլ իրենց հերթին են սկսելու հիասթափվել ժողովրդից: Իշխանության ու ժողովրդի՝ միմյանցից հեռանալու հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները չեն ճանաչում իրականությունը, չեն պարզել, թե ինչո՞ւ նախկինների օրոք կային մերժելի երևույթներ, հետևաբար նաև չգիտեն, թե ինչ է հարկավոր անել էական դրական փոփոխությունների հասնելու համար: Առաջին հանրապետության անկումից հետո Հովհաննես Քաջազնունին ասել է՝ հեղափոխությամբ և անկախությամբ խանդավառված եկանք իշխանության, ծրագրեր կազմեցինք, բայց մենք մեզ հարց չէինք տվել՝ ժողովուրդը, որն ապրում է Հայաստանում, ո՞ր չափով է պատրաստ անկախություն, պետություն կրելու: 

Եվ, ըստ Քաջազնունու, իրենց անհաջողության գլխավոր պատճառը ժողովրդին չճանաչելն էր, ժողովրդի մոտ պահանջվող փոփոխությունները չանելն էր: 

Նույն իրավիճակը հիմա է: Թե՛ ներկա, թե՛ նախորդ իշխանություններից և ոչ ոք այս հարցն ինքն իրեն չի տվել»: Կրկին բերելով հիվանդի ու անփորձ բժիշկի օրինակը՝ Ա. Պեպանյանը հավելեց.

«Բժիշկը մեղավոր չէ, որ մարդն առողջական լուրջ խնդիր ունի, բայց քանի որ ասել է՝ կապաքինեմ, ինքն արդեն պատասխանատու է առողջական խնդիր ունեցողի հետագա վիճակի համար: Այս իշխանությունները մեղավոր չեն, որ երկրի վիճակն այսպիսին է, բայց մյուս կողմից՝ պատասխանատու են: Նրանք լուրջ խնդիր ունեն՝ հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և ինչու: 

Այսինքն՝ կարողանալ ախտորոշել իրականությունը: Այս հարցում իշխանությունները բարդություն ունեն՝ չեն կարողանում հասկանալ, թե ինչու էր առաջացել 2018թ. մարտյան իրականությունը: Երկու տարի առաջ իրենք իրենց համոզել էին, որ այն ժամանակվա իշխանավորներն էին մեղավոր, ու հավատում էին, որ եթե նրանք հեռանան և գան ազնիվ մարդիկ, ապա երկրի հարցերը կլուծվեն: Իրենք մոլորության մեջ էին երկու տարի առաջ, մոլորության մեջ էին նաև ցուցարարները: 

Ու հիմա բոլորը տեսնում են, որ նախկինները գնացին, բայց էական ոչինչ չի փոխվում երկրի կյանքում: 

Ուրեմն այլ պատճառներ կան: Այս երկու տարում իշխանությունները չեղան բավարար խոհուն, որպեսզի կարողանան իրենց առջև դնել այդ պատճառները գտնելու հարցերը: Իսկ եթե այդ պատասխանները չկան ու այդ պատճառների վերացման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում, ապա մնում է առաջացած դժվարությունների հորինովի պատճառաբանություններ գտնելն ու հայտարարելը, թե հիասթափվածները վատ մարդիկն են միայն»:

Քաղաքական վերլուծաբանն ընդգծեց՝ մի պարզ ճշմարտություն կա: «Եթե իշխանությունները շարունակաբար խոսում են նախկինների մեղավորության մասին, կարող ենք եզրակացնել, որ նույն իշխանություններն իրենք իրենց մեջ ընդունում են, որ անկարող են իրականությունը վերափոխել: Սա աքսիոմ է: 

Եթե իմանային իրականությունը վերափոխելու ձևը, իրենք նախկիններին չէին էլ հիշի: Եթե իշխանությունները հայտարարում են ներքին թշնամիներ լինելու մասին, ապա իրենք իրենց համար ընդունում են, որ անկարող են երկրի ներքին խնդիրները լուծել: 

Իսկ չեն կարողանում լուծել, որովհետև խորքային վերլուծություններ անելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ կարողություն: Այս պարագայում Հայաստանում պետք է լիներ այն իրավիճակը, ինչն այսօր կա: Սրան գումարենք նաև միջազգային կառույցների առջև որոշակի արժեքներ փոխելու պարտավորվածությունները, ինչը ժողովուրդը սվիններով է ընդունում: 

Այս հանգամանքների հետևանքով իշխանությունների հեղինակությունն ավելի է ընկնում, և, ի վերջո, իշխանությունը հայտնվում է մի ցուգցվանգային վիճակի մեջ, երբ չունեն իրավիճակը բարեփոխող քայլեր, ու արդարանալու միակ ելքը մնում է նախկիններին հրեշ սարքելը, հայտարարելը, թե իբր իրենք ամեն ինչ անում են, բայց ահա չարակամները խանգարում են»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը երկիրը իրական վերափոխման տանելու դժվարության մեջ է:

«Ես չեմ մեղադրում այսօրվա իշխանություններին, որովհետև երկիրն այս իրականությունից հանելը սոսկալի ծանր է ու դժվար: Մենք խնդիր ունենք. հայաստանյան քաղաքական դաշտն ալարում է մտածել խորքային պաճառների մասին, միայն մակերեսային հարցերի շուրջ են մտածում, ինչի հետևանքով իրականությունը հիմնավոր վերափոխելու հարցերը չեն քննվում նրանց կողմից: 

Ինքս վերլուծել եմ մեր իրականության լուրջ խնդիրներն ու ուրվագծել այն քայլերը, որոնք պետք է արվեն երկիրն այս իրավիճակից հանելու համար: Երբ դա անում ես, ապա նշմարվում է այդ քայլերն իրականացնելու ունակ քաղաքական ուժի կամ հոսանքի պատկերը: 

Երբ այդ քաղաքական ուժի ուրվագիծը տեսնելուց հետո նայում եմ, թե իշխանության եկած ուժն իրենից ինչ է ներկայացնում, ակնհայտ է դառնում, որ իրենք անկարող են անգամ մոտենալ խնդրին, էլ չեմ խոսում այն լուծելու մասին: Այնպես է ստացվել, որ չկա թե՛ համապատասխան գիտակցություն, թե՛ խորքայնություն»,նշեց Ա. Պեպանյանը:

Վերջինս հավելեց՝ ակնհայտ է, որ նման պարագայում այս իշխանությունն իր ներսում ևս խնդիր էր ունենալու. «Իշխանության ներսում էլ է հուսահատություն ու հուսալքություն լինելու, չի բացառվում, որ ներսում նաև բաժանումներ լինեն: 

Ու սա հատկապես այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ մեծ գաղափարի նվիրյալներ չեն և գաղափարի համար դժվարին ու տևական ճանապարհ չեն անցել: 

Երբ նրանք տեսնեն, որ Փաշինյանի դիրքերը խախուտանում են, չի բացառվում, որ փախուստներ լինեն: Իսկ այն, որ խախուտանալու են, առավել քան ակնհայտ է: Մյուս կողմից, Փաշինյանի գլխավոր հենարանը՝ ժամանակին փողոցներում ցնծացող ժողովուրդը, աստիճանաբար հեռանում է նրանից: 

Սա ցավով եմ ասում, չէի ցանկանա, որ այսպես լիներ, բայց իշխանությունն այս ճանապարհով է գնում ու ոչինչ անել հնարավոր չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”