Շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նստացույցը. ցուցարարները կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ
ОБЩЕСТВОԱյս պահին Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նստացույցը,- հայտնում է Past.am-ը:
Տեղեկացնենք, որ քիչ առաջ ցուցարարները աղբարկղեր էին բերել, որոնցով ուզում էին կառուցել բարիկադներ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ աղբարկղեր բերող ցուցարարները սադրիչներ են և անհապաղ պահանջեց հեռացնել դրանք: Այնուհետև նշեց, որ աղբարկղերը չհեռացնելու դեպքում՝ ողջ պատասխանատվությունն ընկնում է կազմակերպիչների վրա:
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ լրատվամիջոցներին փոխանցեց, որ երեկվա դեպքերի մեղավորներն անպայման կկրեն իրենց պատիժը։
Այս պահի տվյալներով՝ նստացույց իրականացնող ակտիվիստների և փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև կարծես թե պայմանավորվածություն եղավ, որ մի քանի ակտիվիստ գնան ՀՀ նախագահի նստավայր և հանդիպեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ ԶԼՄ-ների ներկայությամբ: Այնուամենայնիվ՝ գնալու գաղափարը դեռ քննարկվում է:
Լևոն Փանոսյան



