Շղթայական ավտովթար՝ Վերնիսաժի դիմաց. բախվել են Lexus-ը, Mitsubishi-ն ու «99»-ը (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են 47-ամյա Արսեն Բաբայանի վարած Lexus GX 470 մակնիշի 07 ՕQ 505 համարանիշի, 21-ամյա Վահե Եղիազարյանի վարած Mitsubishi Montero Sport 3.0 մակնիշի 57 AՏ 777 համարանիշի և 37-ամյա Հակոբ Քուրազյանի վարած Վազ 21099 մակնիշի 21 QQ 099 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը տեղում առաջին օգնությունն է ցուցաբերել վարորդներից Վ. Եղիազարյանին, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտարարելով, որ իր ինքնազգացողությունը լավ է և վթարի հետևանքով առողջական խնդիրներ չունի:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




















































