Այսօր բախվել են մարդատար Газель-ները (լուսանկարներ, տեսանյութ)
ФОТОԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Գևորգ Ամիրբեկյանը թիվ 11 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2399 Տ համարանիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, կայանելով Էրեբունի թաղապետարանի մոտ, իջել է ավտոմեքենայից, որի ժամանակ էլ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել է թիվ 7 երթուղին սպասարկող, Երևանի բնակիչ, 60-ամյա Սարգիս Նիկողոսյանի վարած Газель մակնիշի 3752 Տ համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Газель-ի վարորդ Գ. Ամիրբեկյանը սեղմվել է 2 ավտոմեքենաների արանքում և մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել թաղապետարանի աշխատակիցները:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ 2 Газель-ներում եղել են ուղևորներ, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել:
Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուրում




















































