Փակուղի, որից ելքեր են փնտրում
ПОЛИТИКА«Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած դեռևս 2018 թվականի օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահայտված է, ներկայումս գործի քննությունը փակուղում է հայտնվել։
Բանն այն է, որ վերջերս համապատասխան մարմինները իշխանություններին ներկայացրել են գործի մանրամասները՝ նշելով, որ իրականում առկա փաստերը և ցուցմունքները բավարար չեն գործի վերաբերյալ պրոֆեսիոնալ գնահատականներ տալու համար, ինչպես նաև զեկուցել են, որ հստակ մեղադրանք ներկայացնելու և մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար փաստարկները բավականին թույլ են։
Իշխանության կողմնակից գործիչներից մեկը թերթի հետ զրույցում նշել է, թե «Մարտի 1-ն ամբողջովին բացահայտված է» հայտարարությունը փաստացի սոսկ քաղաքական հայտարարություն է եղել։
Կառավարության՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը հանձնարարել է ամեն դեպքում Մարտի 1-ի թեման ակտիվ պահել տեղեկատվական հարթակներում, հատկապես տարբեր վկայությունների, ցուցմունքների պարբերական հրապարակումների ապահովմամբ։ Միևնույն ժամանակ, իշխանամերձ փաստաբաններն ու փորձագետները պետք է այս առիթով էլ ավելի հաճախ հարցազրույցներ տան:
Չի բացառվում, որ առաջիկայում գործից համապատասխան «սլիվներ» նետվեն դաշտ՝ թեման հանրությանն ավելի «գունավոր» մատուցելու նպատակով։ Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, թե Փաշինյանն անգամ իրավապահներին ակնարկել է, որ եթե պետք է, մի անգամ էլ կարող է այս գործով ցուցմունք տալ։



