Ընդդիմության բացակայությունը՝ հիվանդագին երևույթների պատճառ
ОБЩЕСТВО
Թեև կորոնավիրուսի պատճառով ողջ աշխարհը, այդ թվում Հայաստանը, հայտնվել են անկանախատեսելի դադարի վիճակում, սակայն դա ամերևին էլ չի նշանակում, որ կյանքը ողջ մոլորակի վրա կանգ է առել: Առավել ևս, երբ խոսքն այս կամ այն երկրի ներքաղաքական գործընթացներին է վերաբերում: Ու թեև ողջ հանրության ուշադրությունն այս օրերին սևեռված է սեփական երկրում ու շատ այլ երկրներում հայտարարված արտակարգ դրության ու վիրուսակիրների թվի վրա, սակայն կան ավելի կարևոր իրադարձություններ, որոնք անտեսել, պարզապես չի կարելի: Խոսքը ներքաղաքական խժդժություններ հրահրելու մասին է: Առավել ևս, որ ստեղծված իրավիճակը պարարտ հող է անկառավարելի քաոսային իրավիճակ ստեղծելու և հասարակության դժգոհ խմբերին այս կամ այն քայլին դրդելու համար: Եթե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օր առաջ հայտարարի կուսակցություն ձևավորելու մասին, ապա երկիրը զերծ կմնա խորը քաղաքական ճգնաժամի մեջ հայտնվելու վտանգից:



