Լեւոն Հայրապետյանը դատարան չի ներկայացել հոսպիտալացման պատճառով
ОБЩЕСТВОՄոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը դեկտեմբերի 2-ին չի կարողացել ձեռնամուխ լինել գործարար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խարդախության Էպիզոդի գծով քրեական գործի քննությանը՝ կապված դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզնեստեւի մորից 700 հազար դոլար ստանալու հետ: Դատական նիստը հետաձգվել Է դեկտեմբերի 9-ին այն բանի կապակցությամբ, որ մեղադրյալը հոսպիտա լացման պատճառով չի ներկայացել դատարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Հայրապետյանի փաստաբանի խոսքով՝ նա 31-րդ քաղաքային հիվանդանոց Է տեղափոխվել մի շարք ծանր հիվանդությունների պատճառով: Ինչպես պարզաբանել Է դատապաշտպանը, ձեռնարկատերը հոսպիտալացվել Է նոյեմբերի 30-ին եւ հիվանդանոցում կգտնվի առնվազն տասն օր:
Հայրապետյանը մեղադրվում Է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով նախատեսված հանցագործություն (խարդախություն) կատարելու մեջ:
Հետաքննության տվյալներով, 2010 թվականի հունիսից մինչեւ օգոստոս Հայրապետյանը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ «խաբեության եւ վստահության չարաշահման ճանապարհով մոլորության մեջ Է գցել Մոսկվայի մի բնակչուհու՝ խոստանալով դրամական վարձատրման դիմաց հասնել նրա որդու նկատմամբ ավելի մեղմ դատավճռի»: Դրա դիմաց Հայրապետյանը նրանից դրամական միջոցներ Է ստացել 700 հազար դոլարի չափով: Իրականում Հայրապետյանը հնարավորություններ չի ունեցել ազդելու տվյալ դատավճռի վրա:
Անտոնովը թաքնվել Է հետաքննության մարմիններից, նրա նկատմամբ քրեական գործի քննությունը շարունակվում Է:



