Հայաստանի ռուսական ռազմակայան ժամանած զինծառայողներին հանձնվել Է զենքն ու ռազմական տեխնիկան
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայան նոր ժամանած զինծառայողներին հանդիսավոր պայմաններում հանձնել են զենքի ու ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշները: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրիի «Մեծ ամրոց» ռազմական ավանի Ռազմական փառքի հուշահամալիրում շուրջ 2 հազար զինծառայողներ են մասնակցել Կալաշնիկովի ինքնաձիգների ու գնդացիրների հանձնման արարողությանը:
«Հանձնված ու ամրագրված հրաձգային զենքի բոլոր նմուշները, ինչպես նաեւ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կապի միջոցները, «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» համալիրների անօդաչու թռչող սարքերը օծվել են ռազմակայանի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի հարցերով օգնական վարդապետ Անդրեյի (Վաց) կողմից»,- նշվում Է հաղորդագրության մեջ:
Զենքի եւ ռազմական տեխնիկայի հանդիսավոր հանձնումն ավարտվել Է զորամասի ռազմապատմական թանգարան այցելությամբ, իսկ զինվորական ակումբում վավերագրական ֆիլմ Է ցուցադրվել ռուսական ռազմակայանի ստեղծման պատմության, նրա ավանդույթների եւ մարտական առօրյայի վերաբերյալ:



