Փաթեթներ են ստացել նաև Երևանի Վարդաշեն, Շենգավիթ և Աջափնյակ համայնքների բնակիչները
ОБЩЕСТВОԿորոնավիրուսի պատճառով երկրում արդեն մեկ ամսից ավելի գործող արտակարգ դրությունը գնալով ավելի է խորացնում ճգնաժամը: Այն մասամբ մեղմելու և անելանելի վիճակում հայտնված քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելու համար որոշում է կայացվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից սոցիալական օգնության փաթեթներ բաշխվեն նաև Երևանի բոլոր վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքներին: Մինչ այս պահը նման փաթեթներ ստացել են Երևանի Վարդաշեն, Շենգավիթ և Աջափնյակ համայնքների բնակիչները: Շահառուները նշում էին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես կանգանած է եղել նրանց կողքին և հարկ եղած դեպքում մշտապես օգնություն է տրամադրել բոլոր կարիքավոր ընտանիքներին: Այս ամենին զուգահեռ ընթանում է մայրաքաղաքի փողոցների ախտահանման գործընթացը, ինչը ևս շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ դրա պահանջը կա:



