Երևանում «գոլդ» համարանիշերով մեքենաներ են թալանվել
ОБЩЕСТВОՈստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում ապրիլի 10-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Այդ օրը ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ Հրաչյա Ավետյանը և հայտնել, որ օրեր առաջ անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանած իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Եղբայրության փողոցի բնակիչ Հայկ Հովհաննիսյանը և հայտնել, որ ապրիլի 9-ի ժամը 18-ից մինչև ապրիլի 10-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են շենքի բակում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի համարանիշները: Ըստ աղբյուրի՝ Հ. Ավետյանը բաժնի վարիչ է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում, իսկ Հ. Հովհաննիսյանը «Մասիս» ԲԿ-ի տնօրենն է: Ապրիլի 10-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել անհատ ձեռներեց Ժասմենա Հովսեփյանը և հայտնել, որ գիշերը գողացել են Կոմիտասի պողոտայի 52 շենքի մոտ կայանած իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել նաև «Տպարան էյէմ» ՍՊԸ-ի տօրեն Լիլիթ Գրիգորյանը և հայտնել, որ 1 օր առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության վայրի՝ Ա. Հովհաննիսյան փողոցում կայանած իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները: Նույն օրը Շենգավիթի բաժին է դիմել Մանանդյան փողոցի բնակիչ Գոհար Սարգսյանը և հայտնել, որ 1 օր առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշները: Ապրիլի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արմեն Մելքոնյանը և հայտնել, որ 1 օր առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ քանդելու միջոցով, Խորենացու փողոցի թիվ 48 շենքի դիմաց կայանած իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են համարանիշները: Այդ փաստերով նյութեր են նախապատրաստվում:



