Արմավիրի մարզում ցրտահարության դեպք չի գրանցվել. այսօր էլ կանխարգելիչ միջոցառումներ կանցկացնեն
ОБЩЕСТВО
Արմավիրի մարզում երեկ ցրտահարության դեպք չի գրանցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:
«Երեկ սպասում էինք, որ ցրտահարություն կլիներ, սակայն բարեբախտաաբար, ջերմաստիճանը -1-ի նույնիսկ չհասավ եւ մենք կարողացանք խուսափել ցրտա հարությունից: Այսօր էլ կա ցրտահարության վտանգ, սակայն ավելի քիչ: Մենք այսօր էլ կանխարգելիչ գործողություններ ենք կազմակերպելու, ծխահարվելու են պտղատու այգիները, բոլոր համայնքապետերը ունեն հանձնարարականներ այս առումով»,-ասաց նա:
Նա նշեց, որ մարզում լայն թափով ընթանում են գյուղատնտեսական աշխատանքները, նաեւ լուրջ ներդրումային ծրագիր ունեն մարզում իրականացնելու համար:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



