Օդերևութաբանները կանխատեսում են տաք ձմեռ
ОБЩЕСТВОՕդերևութաբանների կանխատեսում են, որ այս տարի կդիտվի տաք ձմեռ, սակայն նրանք կոչ են անում չհամեմատել այն նախորդ տարվա արտասովոր տաք ձմեռային եղանակի հետ, ինչը հազվադեպ հանդիպող ռեկորդային երևույթ էր: Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ազգաբնակչության մոտ թյուր կարծիք է ստեղծվել, որ եթե կանխատեսվում է տաք ձմեռ, ապա դա նշանակում է, որ ողջ ձմռան ընթացքում օրինակ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 10-13°C սահմաններում: Նման երևույթ արձանագրվեց անցած տարի, սակայն օդերևութաբաններս այն համարում էինք ոչ թե տաք ձմեռ, այլ՝ օդերևութաբանական ռեկորդ: Նման երևույթ կրկնվում է 70-80 տարին մեկ», - ասաց Գագիկ Սուրենյանը:
ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության ներկայացուցիչը մանրամասնեց, որ տաք ձմեռ ասելով մասնագետները նկատի չունեն, որ պետք է դիտվի գարնանային ֆոն: Պարզապես ցուրտ են կոչվում այն ձմեռները, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին տատանվում է -20-25°C, նորմայի սահմաններում են կոչվում այն ձմեռները, երբ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին տատանվում է -14-18°C, իսկ տաք ձմեռներ են կոչվում, երբ օդի ջերմաստիճանը ձմռան գերակշռող մասում գիշերային ժամերին տատնվում է -8-10°C:



