Գերմանիայի կենդանաբանական այգուց 2 պինգվին անհետացել է, 1-ը՝ սատկել
ОБЩЕСТВОԴորտմունդի կենդանաբանական այգուց անհետացել է 2 և սատկել 1 պինգվին: Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում դեպքի առնչությամբ, որովհետև սա նմանատիպ առաջին դեպքը չի եղել: Ոստիկանության խոսնակ Մարկո Մյուլլերը հայտնել է, որ երկուշաբթի առավոտյան կենդանաբանական այգու ֆլամինգոյի վանդակում սատկած են գտել մի պինգվինի, իսկ երկու այլ պինգվին անհետացել են: Նա ասել է, որ ոստիկանությունը փորձում է պարզել՝ նրանց ինչ-որ մեկը գողացե՞լ է, թե՞ պինգվիններն են փախել:
Նոյեմբերին Հոլի անունով 21-ամյա ծովառյուծին հայտնաբերել էին սատկած՝ կոտրված գանգով, իսկ օգոստոսին 3 ամերիկյան փոքր կապիկ ու 2 կրծող էր անհետացել: Մյուլլերը նշել է, որ ոստիկանությունը դեռ չի պարզել` արդյոք այս դեպքերը կապվա՞ծ են իրար հետ, թե՞ ոչ: Կենդանաբանական այգում ավելացնում են անվտանգության աշխատակիցների ու հսկող շների քանակը:



