«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կսպասարկի 500 պացիենտի. փոխնախարար
БЛОГԱյսօրվանից Հայաստանի Հանրապետության ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում:
Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն որակի բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում ուղեկցող հիվանդությունների մասով, քանի որ կենտրոնը բազմապրոֆիլ է:
Ցանկանում եմ ուժ և եռանդ կենտրոնի ողջ անձնակազմին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



