Թունավոր գիսաստղը մոտենում է Արեգակին
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐC/2019Y4 Atlas գիսաստղը, որի միջուկում կա վտանգավոր ցիան նյութ, մայիսի վերջին կմոտենա Արեգակին և կերևա Երկիր մոլորակից անզեն աչքով: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է աստղագետ, Մոսկվայի պլանետարիայի աշխատակից Լյուդմիլա Կոշմանը:
«Վերջին 7 տարվա մեջ այն կարող է դառնալ ամենապայծառը մեր երկնքում: Արևային քամիների պատճառով նրա մոտ սկսվում են պոչեր ձևավորվել՝ գազային և փոշային, որոնք նրան սարսափելի տեսք են հաղորդում»,- նշել է նա:
Աստղագետի խոսքերով՝ Երկրից ամենամոտ հեռավորության վրա C/2019Y4-ը կլինի մայիսի 24-ին՝ 117 միլիոն կմ հեռավորությամբ: Մայիսի 31-ին այն Արեգակին կմոտենա 38 միլիոն կմ հեռավորությամբ, այսինքն՝ ավելի մոտ կլինի, քան Մերկուրին:
Նշվում է, որ գիսավորը հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերի 28-ին, ATLAS-ի կողմից:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



