Երևանի կենտրոնում քամու հետևանքով փտած ծառեր են շրջվել
ОБЩЕСТВОԵրևանի Կենտրոն վարչական շրջանի ՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
Ահազանգին արագ արձագանքել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանումը: Տարածքից հեռացվել են արմատախիլ եղած ծառերը:
«Հետևություն՝ եթե ժամանակին կատարվեր ծառերի առողջացում և փտած, ոչ կենսունակ ծառերի հատում, նման բան տեղի չէր ունենա»,– գրված է հաղորդագրությունում։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



