Իրաքն օտարերկրյա ցամաքային զորքերի օգտագործման կարիք չունի. վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕԻրաքն իր տարածքում օտարերկրյա ցամաքային զորքերի օգտագործման կարիք չունի: Այդ մասին, դեկտեմբերի 1-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին:
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, ալ Աբադիի այս հայտարարությունը հնչել է ԻՊ-ի դեմ պայքարելու համար Իրաք հատուկ ստորաբաժանում ուղարկելու մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների հայտարարությանն ի պատասխան:
«Իրաքի կառավարությունն ընդգծում է, որ ցանկացած ռազմական գործողություն կամ Իրաքի ցանկացած վայրում օտարերկրյա զորքերի որեւԷ տեղաբաշխում չի կարող տեղի ունենալ առանց Իրաքի իշխանությունների հաստատման, պաշտոնական Բաղդադի հետ գործողությունների կոորդինացման եւ Իրաքի ինքնիշխանության լիակատար հարգման»,- ասել է ալ Աբադին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



