Ереван, 10.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Կույսեր, այսօր պետք կլինի շատ ջանք թափել․ ապրիլի 2-ի աստղագուշակը

ЛАЙФ

Past.am

Խոյ։ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք, այնպես որ, հանգստի և ուժերը վերականգնելու համար ժամանակ չի մնա: Հնարավոր է, որ տհաճ լուրեր ստանաք՝ կապված ձեր աշխատանքի հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ դժվարությունների կհանդիպեն իրենց բիզնես նախագծերն իրականացնելիս: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ կայացնել՝ կապված անձնական կյանքի հետ, քանի որ դուք դժվարությամբ եք պատկերացնում իրերի իրական վիճակը:

 

Ցուլ։ Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար է: Հնարավոր է աշխատանքի համար բարձր պարգևի ստացում, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Հնարավորություն ունեք գտնելու գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Աշխատեք չփոխել այսօր ընկերների հետ նշանակած հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունը:

 

Երկվորյակներ։ Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում՝ և անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:

 

Խեցգետին։ Հակասական օր է: Մի կողմից ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջելու անհնարինն ինչպես ձեզանից, այնպես էլ շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:

 

Առյուծ։ Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական բնույթի բարդ խնդիրներ լուծելու համար: Դուք հաղթահարում եք ինչ-որ ներքին արգելքներ, սկսում եք ձեզ պահել սովորականից այլ կերպ, ինչով բավականաչափ զարմացնում եք շրջապատին: Հաստատվում են նոր ծանոթություններ, այդ թվում՝ և ռոմանտիկ․ չի բացառվում, որ սիրահարվեք աշխատակիցներից մեկին: Դուք հարկ չեք համարում թաքցնել ձեր մտքերը կամ գոնե դրանք քողարկված ներկայացնել, և զարմանալի չէ, որ շրջապատի մարդիկ հաճախ ձեզանից վիրավորվում են: Բարեբախտաբար, դուք ուղղում եք ձեր սխալները, ինչն էլ օգնում է խուսափել բազմաբնույթ կոնֆլիկտներից:

 

Կույս։ Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ, ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել։ Հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:

 

Կշեռք։ Ամենաբարենպաստ օրերից չէ, հատկապես շփումների առումով: Դուք շատ եք ձգտում կարգավորել հարաբերությունները շրջապատի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր լեզու չեք գտնում: Ձեր կատակները ծիծաղելի չեն, դիտողությունները` անտեղի, և այն սառնությունը, որով ձեզ դիմավորում են, նվազեցնում է ձեր ինքնավստահությունը: Փոխարենն ինքնուրույն աշխատանքում դուք լուրջ հաջողությունների եք հասնում, հերիք է միայն, որ կենտրոնանաք և ձեզ լիովին նվիրեք գործին: Հնարավոր է, որ տհաճ լուրեր լսեք, չի բացառվում, որ զբաղվեք ձեր ազգականներից որևէ մեկի խնդիրներով: Չեն բացառվում չպլանավորած ուղևորությունները, որոնցից մեկը կարող է սիրելի մարդու հետ վեճի առիթ դառնալ:

 

Կարիճ։ Օրը դժվար թե նշանավորվի որևէ էական իրադարձությամբ, փոխարենը կապված կլինի նոր գաղափարների և անսպասելի բացահայտումների հետ: Կարելի է երկարաժամկետ նախագծեր մշակել, դուք հաստատ կգտնեք դրանք իրականացնելու միջոցներ: Ճշգրտությունն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունը կօգնեն խուսափել աշխատանքային սխալներից, ինչն առանձնակի կարևոր է հաշվարկների կազմման և փաստաթղթերի ձևակերպման ժամանակ: Օրը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես ռոմանտիկ բնույթի: Դուք շատ լավ եք հասկանում ձեր սիրելի մարդու տրամադրությունն ու նրան մտահոգող խնդիրները:

 

Աղեղնավոր։ Այսօր դուք այնպիսի եռանդով եք ձեռնամուխ լինում ձեր խնդիրների լուծմանը, որ թե’ մեծ և թե’ փոքր բարդությունները սարսափահար փախչում են ամեն ուղղությամբ՝ ձեր առջև բացելով հաջողության ուղին: Կարևորը, որ առաջին հաղթանակից հետո կանգ չառնեք, այլ շարունակեք առաջ գնալ, և հաջողություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Շփումները, հիմնականում` մտերիմ մարդկանց հետ, զգուշություն և զսպվածություն են պահանջում: Հաճախ եք դուք ասում այն, ինչը պետք չէ ասել, իսկ զղջում եք դրա համար բավական ուշ: Հնարավոր է վեճ մտերիմ մարդու հետ, ընդ որում` պետք է չէ հուսալ, որ հաշտեցումը շուտ կլինի:

 

Այծեղջյուր։ Այսօր դուք տրամադրված եք սովորականից ավելի լուրջ, կիսատ չեք թողնում ձեռնարկած գործերը, ցուցաբերում եք կազմակերպվածության հրաշքներ: Արդյունքում ձեզ հաջողվում է ավարտին հասցնել սկսած նախագծերից ցանկացածը, միայն թե, ափսոս, դրանից տրամադրությունը չի բարձրանում: Ձեզ այսօր կարող է ուրախացնել միայն մտերիմ մարդու պատրաստած հաճելի անակնկալը: Անձնական հարցում օրը բավական հարմար է ընտանիքին վերաբերող խնդիրների շուրջ կարևոր որոշումներ կայացնելու համար: Ռոմանտիկ ժամադրությունը չի արդարացնի ձեր հույսերը:

 

Ջրհոս։ Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը․ նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:

 

Ձկներ։ Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք կկարողանաք խուսափել լուրջ խնդիրներից, եթե զգուշավորություն ցուցաբերեք: Հատկապես կարևոր է այն բարդ գործիքներով աշխատելիս: Կենտրոնացեք սեփական գործերի վրա, հենց որ դուք միջամտում եք ուրիշների գործերին, ամեն ինչ վերահսկողությունից դուրս է գալիս: Ցանկալի է նաև հրաժարվել ղեկին նստած երկար ուղևորություններից, ինչպես նաև օրվա մութ ժամանակ զբոսանքներից: Ցանկալի չէ մտերիմների հետ հարաբերություններ պարզաբանելը և երկարաժամկետ պլաններ կազմելը: Մանր, աննշան առօրեական գործերում հաջողությունը շատ ավելի հավանական է:

 

В Польше создают военный резерв повышенной готовностиSCMP: в Китае обнаружили антитело для борьбы с лихорадкой SFTSВновь открылся филиал IDBank «Нор Норк»Вице-президент США Дж. Д. Вэнс прибыл в резиденцию премьер-министра Республики АрменияЕвропа пытается вредить взаимодействию России и Закавказья — ЛавровСуд над бывшим премьером Арцаха Рубеном Варданяном в Баку продолжится 10 февраляФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали винуМаск пообещал защитить любого, кто расскажет правду об ЭпштейнеТеперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США