Արթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջին
СПОРТՕլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանը միացել է «Մնա տանը» չելենջին: Ալեքսանյանը զուգարանի թղթով ֆուտբոլային հնարքներ է կատարել: Ի պատասխան գյումրեցի ըմբիշի ցուցադրած հնարքների՝ ՀՖՖ «Ինստագրամի» պաշտոնական էջը հումորային գրառում է կատարել՝ շեշտելով, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսի ուշադրության կենտրոնում է նաև Արթուր Ալեքսանյանը, և հաջորդիվ ազգային թիմի հավաքներին կարող ենք տեսնել նաև նրան:
«Մնա տանը» կամ #10touchesChallenge մեծ տարածում է գտել այս օրերին, երբ մարզական բոլոր միջոցառումները
չեղարկված են, և մարզիկները տանն են իրենց ունակություններ ցույց տալիս:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



