Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը
ПОЛИТИКАԴեռևս փետրվարի 5-ին տպագիր մամուլի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:
«Փաստ» թերթի տեղեկություններով, կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները փաստացի ավարտվել են, պատրաստ է ընդհանուր կառուցվածքը: Սակայն կուսակցության համագումարը հետաձգվել է՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի ու մեր երկրում հայտարարված արտակարգ դրության հետ:
Այդուամենայնիվ, ըստ մեր աղբյուրների, Վանեցյանը շարունակում է ակտիվորեն զբաղվել կուսակցաշինության գործերով, և, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված վտանգները հաղթահարելուն պես կկայանա կուսակցության հիմնադիր համագումարը:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



