Վթար Արզնի-Աբովյան ճանապարհին. 1զոհ, 1վիրավոր
ОБЩЕСТВОՄարտի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Արզնի-Աբովյան ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ 47-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Մարտի 29-ին, ժամը 08.05-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Նիսանի» 47-ամյա վարորդ Վաչագան Գրիգորյանը մահացել է։
Մարտի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 31-ամյա ուղեւորը եւ տվել խոստովանական բացատրություն, որ «Նիսանի» ղեկին եղել է ինքը։ Կատարվում է քննություն։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



